Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցի մարզադահլիճն անվանակոչվեց նույն դպրոցի սան, 2020 թվականի պատերազմում հայրենիքին իր կյանքը նվիրած Ռաֆիկ Սահակյանի անվամբ:

 
 

Հարգելի՛ գյումրեցիներ,

33 տարի է, ինչ դեկտեմբերի 7-ը բոլորիս հիշողության մեջ շարունակում է մնալ որպես ցավի ու խորը կսկիծի վկայություն: Աղետալի այդ օրը հազարավոր գյումրեցիների կյանքը բաժանեց երկու փուլի՝ դեկտեմբերի 7-ից առաջ և հետո: Վայրկյանների և րոպեների ընթացքում խեղվեցին հազարավոր ճակատագրեր, հզոր տնտեություն ունեցող քաղաքը վերածվեց ավերակների:

 

 
 
 

Դեկտեմբերի 7-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, հարյուրավոր գյումրեցիներ ծաղիկներ դրեցին 1988թ.-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ հոգեհանգստի կարգ մատուցվեց անմեղ զոհերի հիշատակին:

 
 
 

Նոյեմբերի 12-ին 13․00-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ ԿԿԿ Դաշինք ծրագրի Աշխատանքային խմբերի պլենար նիստը: Ձևավորվեցին 3 ախատանքային խմբեր՝ քաղաքաշինության, աղբահանության կազմակերպման, հանրային տրանսպորտի ոլորտում։ Աշխատանքային խմբերը ծրագրի փորձագետների հետ համատեղ պետք է աշխատեն համապատասխան ոլորտների քաղաքականությունների, օրենսդրության մշակման և վերլուծության վրա՝ առաջնահերթ խնդիրներով պայմանավորված։ Աշխատանքայն խմբերը կմշակեն առանձին աշխատանքային պլաններ և ժամանակացույցեր։

 
 
 

2021 թվականի ընթացքում տարբեր սպորտաձևերից Օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոններ դարձած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ընդունել ու պարգևատրել է Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը: Մինչ պարգևատրումը, Ռուբեն Սանոյանը ողջույնի ու շնորհակալության իր խոսքն է հղել ներկաներին, ապա նրանց փոխանցել նաև Սամվել Բալասանյանի ողջունի ու շնորհակալությանը խոսքը, որում անդրադարձ էր կատարել նաև մեր մարզիկների հաջողություններին և ձեռքբերումներին:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>

էջ 7 - 119