Սիրելի՛ գյումրեցիներ․․․
Այսօր հայրաքաղաքի բնակիչների, աշխարհով մեկ սփռված գյումրեցիների սիրտն ու միտքը ծննդավայր քաղաքի հետ է․ Գյումրին նշում է իր օրը։
Մոլորակի ամենահյուրընկալ քաղաքի համար, իհարկե, տոնն առանց հազարավոր հյուրերի նշելն անսովոր է, բայց համավարակն ու մեր երկրին պատուհասած դժվարությունները մեզ թելադրում են զուսպ օրակարգ։
Գյումրու համայնքապետարանի և «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր
«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հետ կնքված համաձայնագրի հիմքում ժամանակավոր կացարաններում բնակվող և անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումն է: Գյումրու համայնքապետարանը «Առք» բարեգործական հիմնադրամին անհատույց հատկացնում է հողատարածք «Անի» թաղամասում՝ բազմաբնակարան շենք կառուցելու համար:
Հարգելի՛ երիտասարդներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդների միջազգային օրվա առիթով: Երիտասարդությունը մեր հասարակության ամենաառանցքային դերակատարում ունեցող տարիքային խումբն է: Գիտելիքներով հարուստ երիտասարդությունը մեր երկրի կայուն առաջընթացի հենքն է և մեր երկրի ու մեր շատ սիրելի քաղաքի կայուն զարգացման գործում այսօր մեծ դերակատարություն ունեն մեր երիտասարդները: Մեր օրերում դժվար է պատկերացնել որևէ ոլորտի զարգացում ու հզորացում առանց մեր շատ սիրելի երիտասարդների:
Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն օգոստոսի 10-ին ընդունեց Տոկիոյի Օլիմպիական խաղերից վերադարձած գյումրեցի մարզիկներ Արթուր Ալեքսանյանին, Կարապետ Չալյանին, Հովհաննես Բաչկովին և նրանց մարզիչներին:
Հունիսի 2-ին Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն ընդունել է հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները դիտարկելու նպատակով Շիրակի մարզ և Գյումրի ժամանած ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) երկարաժամկետ դիտորդներ Ինգո Բուետներին (Գերմանիա) և Կամիլ Ֆորիտին (Ֆրանսիա): Դիտորդները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար, հակիրճ ներկայացրել իրենց առաքելության նպատակները, ապա ընտրական գործընթացին առնչվող մի շարք հարցեր հղել համայնքի ղեկավարին:
էջ 6 - 117