Սիրելի՛ շրջանավարտներ,
Ձեր բոլորի կյանքում այսօր հիշարժան օր է: Դուք հրաժեշտ եք տալիս ձեր հարազատ կրթօջախներին, ընկերներին ու ուսուցիչներին: Դպրոցական վերջին դաս ու վերջին զանգ, որ ազդարարում են կյանքի անհոգ փուլի ավարտ և մի նոր ու պատասխանատու փուլի սկիզբ: Այս փուլում ձեզանից յուրաքանչյուրը պետք է լինի առավել զգոն՝ նոր ուղու ձևավորման, լավ ապագայի կերտման համար: Մասնագիտական ճիշտ ընտրություն ու որակյալ կրթություն ստացած քաղաքացիներն այսօր մեր երկրի կայուն զարգացման և հզորացման հենասյուներն են: Վստահ եմ՝ դուք ևս ձեր մեծ լուման կունենաք այդ գործում:
Շնորհավորանքի և երախտիքի իմ խոսքն եմ հղում նաև բոլոր ուսուցիչներին և շրջանավարտների ծնողներին, ովքեր իրենց ներդրումն ու ջանքերն ունեն ազնիվ, գիտակ հայորդու և արժանապատիվ քաղաքացու կայացման գործում:
Սիրելի շրջանավարտներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, հաջողություններ և նորանոր նվաճում ձեր նոր կյանքի ճանապարհին:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան