Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻ 103-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՕՐԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀԵՐ ՀԵՐԻ ՁՈՐ

Ապրիլի 24-ին, Հայոց Եղեռնի 103-րդ տարելիցի օրը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզային ու քաղաքային իշխանության այլ ներկայացուցիչներ այցելեցին Հեր Հերի (Ջարդի) ձոր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Սամվել Բալասանյանն իր խոսքում անդրադառնալով Ցեղասպանությանն, իր խոսքում կարևորեց դրա ճանաչումը մեր հարևան պետության Թուրքիայի կողմից, որպեսզի հետագայում բացառվեն ցեղասպանությունները: Քաղաքապետն իր խոսքում նաև ընդգծեց, որ վերջապես ամբողջ մոլորակն իր ձայնը պետք է բարձրացնի հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Մինչ այդ՝ Գյումրու սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցված հոգեհանգստի պատարագից անմիջապես հետո մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, ծաղիկներ էին դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողին: