Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Թատերարվեստի հարգարժան գործիչներ

Ջերմորեն շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Արվեստի հնագույն եւ դասական տեսակը՝ թատերարվեստը բոլոր ժամանակներում իր ուրույն տեղն է զբաղեցրել սերունդների աշխարհայացքի ձեւավորման, հոգեւոր և մշակութային կյանքի հարստացման գործում: Հայ թատրոնը մշտապես կարողացել է իր ուրույն տեղը զբաղեցնել համաշխարհային թատրոնի պատմության մեջ: Թատեարվեստը հնարավոր չէ պատկերացնել առանց մարդկության պատմության մեջ վաղնջական ժամանակներից հիշատակվող թատերարվեստի: Մեր թատրոնում այսօր աշխատում են մարդիկ, ովքեր իրենց նվիրվածությամբ և ջանասիրությամբ բարձր են պահում հայ թատերարվեստի հեղինակությունն ու դերը: Այդ նվիրյալների շնորհիվ է, որ մենք հայտնվում ենք այն կախարդական և խորհրդավոր աշխարհում, որն իր արվեստի ուժով շարունակում է ոչ միայն գեղագիտական հաճույք պատճառել, այլև՝ կրթել ու դաստիարակել: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ թատերարվեստի գործիչներին և թատերարվեստի նվիրյալներին՝ մաղթելով առողջություն, ստեղծագործական վերելքներ և լեփ-լեցուն դահլիճներ: