Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ, ԲԱՔՎԻ , ՄԱՐԱՂԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴԵՐԻ 29-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՕՐԸ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ԾԱՂԿԵՊՍԱԿ ԵՎ ԾԱՂԻԿՆԵՐ ԴՐԵՑԻՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ԽԱՉՔԱՐԻՆ

Փետրվարի 28-ին Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի հայկական ջարդերի 29-րդ տարելիցի օրը Գյումրու քաղաքապետարանի աշխտակազամը՝ գլխավորությամբ Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլք՝ ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին: Ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի՝ մատուցվեց նաև հոգեհանգստի կարգ: