Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ ԿԱՅԱՑԱՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

Փետրվարի 19-ին կայացած ավագանու նիստին քննարկվեց մարտի 8-ի՝ կանանց միջազգային տոնին նվիրված միջոցառման կազմակերպման նպատակով համայնքային բյուջեից 3 մլն ՀՀ դրամ հատկացնելու հարցը, որով նախատեսում է 2 մլն 100 հազար դրամի չափով գնել քաղցրավենիք (տորթեր), 400 հազարի՝ շամպայն, 200 հազարի՝ ծաղիկներ եւ 300 հազար դրամի՝ բացիկներ: Հարցի ներկայացման ընթացքում հնչեցին առաջարկներ՝ նախատեսված գումարի ծախսման և գնվելիք ապրանքների մասով: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն առաջարկեց՝ ավագանու կին անդամների և քաղաքապետարանի որոշ աշխատակիցների հետ համատեղ խորհրդակցություն անցկացնել, կրկին քննարկել հարցը, հանդես գալ առաջարկություններով և վերջնական որոշում կայացնել: Այսօր՝ փետրվարի 20-ին կայացավ վերը նշված խորհրդակցությունը՝ մասնակցությամբ ավագանու կին անդամների և քաղաքապետարանի աշխատակազմի որոշ աշխատակիցների: Մոտ մեկ ժամ տևած քննարկման ընթացում եղան մի շարք առաջարկներ, որոնք քննարկվեցին ներկաների կողմից, ի վերջո, խորհրդակցության բոլոր մասնակիցները իրենց դրական դիրքորոշումը հայտնեցին մարտի 8-ի՝ կանանց միջազգային տոնին նվիրված միջոցառման կազմակերպման և դրա համար նախատեսված գնումներին, որը ներկայացվել էր ավագանու փետրվարի 19-ի նիստին: