Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐԵՑԻ 15 ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՀԱՆՁՆԵՑ ԻՐԵՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Գյումրեցի 15 ընտանիքներին  հունվարի 24-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանձնեց իրենց կառույցների անհատույց սեփականաշնորհման որոշումները: Մինչ որոշումների հանձնելը բնակիչներին՝ քաղաքապետը շնորհավորեց նրանց, միաժամանակ պատրաստակամություն հայտնելով հնարավորության սահմաններում կրկին աջակցել, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բնակիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին՝ նախաձեռնության և ցուցաբերված աջակցության համար: Քաղաքապետարանի համապատասխան բաժնի պաշտոնյանները վստահեցնում են՝ կառույցների անհատույց սեփականաշնորհման որոշումների գործընթացը կլինի շարունակական, սեփականաշնորհման որոշումներ կտրամադրվեն, եթե կառույցները համապատասխանում են բոլոր նորմատիվներին: Նշենք որ, տարիների ընթացքում քարապատ կառույցի վերածված տնակների անվճար սեփականաշնորհման նախաձեռնությամբ հանդես է եկել քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում: