Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հունվարի 16-ին  Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման մասին հանրային բաց լսում-քննարկում: Քննարկումը վարում է Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը: Քննարկմանը մասնակցում էին մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ անձիք՝ տարբեր ոլորտներից: Քննարկման սկզբում Ռուբեն Սանոյանը խոսեց հանրային քննարկման թեմայի, աշխատանքների իրականացման համար հատկացվելիք միջոցների և մի շարք այլ հարցերի մասին: Հանրային բաց լսման-քննարկման մասնակիցները ողջունելով նախաձեռնությունը՝ իրենց երախտիքի խոսքը հղեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Գյումրի քաղաքի և Գյումրու մշակույթի հանդեպ ցուցաբերած ուշադրության, մշակութային արժեքների պահպանման, վերականգնման ուղղությամբ իրականացվող ներդրումների համար, ինչի վառ վկայությունը «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի շենքի հիմնանորոգման և վերազինման համար ուղղեվելիք գումարներն են: Հարկ է նշել, որ «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքների համար գումարը տրամադրվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեռ 2017 թվականի հոկտեմբերի 1-ին՝ «Գյումրու օր» տոնակատարությունների շրջանակում Գյումրի այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել էր Գյումրու Աբովյան (Քըրք Քըրքորյան) փողոցում տեղադրվել արձաններ, որը հանրության հավանությանը չարժանացավ, ինչին հետևեց քաղաքապետի առաջարկը՝ «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքների մասով: