Տպել

Հունվարի 9-ին  Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից պարտադիր զինվորական ծառայության մեկնեց գյումրեցի նորակոչիկների առաջին խումբը: «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում ձմեռային զորակոչի մեկնարկի առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, այլ պաշտոնյաներ ու զինվորականներ: Նորակոչիկներին ողջունեց ու բարի ծառայություն մաղթեց Ռուբեն Սանոյանն, ապա նորակոչիկներին փոխանցեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ողջույնի խոսքն ու մաղթանքները: Քաղաքապետն իր խոսքում ընդգծել էր, հայրենիքի պաշտպաանությունը սրբազան առաքելություն է, որը մեր ժողովրդի համար դարեր շարունակ եղել է կյանքի ու պատվի հարց: Քաղաքապետն իր խոսքում վստահություն էր հայտնել, որ այսօր բանակ զորակոչվող տղաները դառնալու են հայ զինվորականների լավագույն ավանդույթների, մեր նախնիների արդար գործի արժանի շարունակողները: