Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի ուսանողներ,

Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհը նշում է Ուսանողության միջազգային օրը։ Անկախ աշխարհագրական սահմաններից, ուսումնական հաստատություններից ու ընտրած մասնագիտությունից՝ օրը խորհրդանշական է ամբողջաշխարհում ուսանողների միավորման հարցում: Ժամանակին համընթաց քայլելու լավագույն զենքն այսօր հարուստ գիտելիքներն են, իսկ դրանք կիրառելը անհրաժեշտություն երկրի զարգացման համար: Հարգելի ուսանողներ, առանց Ձեզ և Ձեր գիտելիքների այսօր դժվար է պատկերացնել մեր երկրի կայուն առաջընթացն ու զարգացումը, սոցիալ-տնտեսական, հասարակական ու քաղաքական գործընթացները: Չկա որևէ ոլորտ՝ լինի դա մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ, ձեռներեցություն և այլն, որտեղ առկա չլինի գիտելիքներով հարուստ ուսանողների անհրաժեշտությունն ու հետագայում այդ ոլորտներում նրանց գործունեությունը: Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ Ուսանողների միջազգային օրվա առիթով, մաղթում եմ բոլորիդ ուսման մեջ հաստատուն կամք, նվիրվածություն, լավատեսություն, գիտելիքների մեծ պաշար և դրանք լավագույնսդրսևորելու մեծ հնարավորություններ:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան