Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց Շիրակի մարզի շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպությունների

Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց Շիրակի մարզի շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպությունների

Չորեքշաբթի, 12 Դեկտեմբեր 2012 04:00

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց Շիրակի մարզի շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպությունների և առանձին նախաձեռնությունների ներկայացուցիչների: Հանդիպման ընթացքում Սամվել Բալասանյանը խոսեց քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների միջև կապերի խորացման և նմանատիպ շփումներն ավելի ինտենսիվ դարձնելու անհրաժեշտության մասին: ՀԿ-ների ներկայացուցիչներն իրենց հերթին քաղաքապետին ուղղեցին մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին քաղաքի զարգացման քառամյա ծրագրում լրացումներ կատարելուն, համատեղ ծրագրերի անցկացման հեռանկարներին, միջոցառումների անցկացման համար շենքային պայմաններ տրամադրելուն և այլն: Բարձրացված հարցերին քաղաքապետի կողմից տրվեցին սպառիչ պատասխաններ, միաժամանակ կարևորվեց քաղաքի զարգացման գործում ՀԿ-ների ակտիվ ներգրավվման անհրաժեշտությունը` սկսած քաղաքային շաբաթօրյակների անցկացումից, մինչև իսկ խոշոր ծրագրերի համատեղ իրագործումը: