Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ ում Ֆրանսիայի դեսպանին

Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ ում Ֆրանսիայի դեսպանին

Հինգշաբթի, 29 Նոյեմբեր 2012 04:00
PDF

France_amb

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախ շնորհակալություն հայտնեց ֆրանսիական կառավարությանը սկսած 1988թ ի աղետալի երկրաշարժից հետո Գյումրի քաղաքին ցուցաբերված օժանդակության համար և հակիրճ ներկայացրեց քաղաքի զարգացման սեփական տեսլականը ըստ առանձին ճյուղերի, ինչպես նաև այս պահին քաղաքի առաջ ծառացած հիմնական խնդիրներն ու անհետաձգելի լուծում պահանջող հարցերը:

Պատասխան խոսքում դեսպան Ռենոն շնորհավորեց Սամվել Բալասանյանին քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ վերջինիս պաշտոնավարման շրջանում Գյումրու քաղաքապետարանի և դեսպանատան միջև առկա հարաբերություններն ավելի կխորանան: Այնուհետև կողմերը անցան առանձին հարցերի շուրջ մտքերի փոխանակմանը, շոշափվեց նաև Գյումրու և ֆրանսիական քաղաքաներից մեկի միջև երկկողմ հարաբերություններ սկսելու հեռանկարի հետ կապված հարցեր