Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 3-ԱՄՅԱԿԸ

Սեպտեմբերի 13-ին  Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում նշվեց  Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության 3-ամյակը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի 12-ամյակը, որին ներկա էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը և այլք: Տոնական օրվա կապացությամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց ու շնորհավորեց կառույցի պատասխանատուներին, ապա խոսեց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և այդ ոլորտում Գյումրիի գրանցած հաջողությունների մասին: Քաղաքապետն իր խոսքում ընդգծեց. Գյումրին մշակութային, սպորտային, ինչու չէ՝ նաև գիտական քաղաք է: Իր խոսքում քաղաքապետը նաև նշեց՝ Տեխնոլոգիական կենտրոնում տեղակայված են բազմաթիվ ընկերություններ, որոնց թիվն անընդհատ համալրվում է նորերով, ինչը նպաստում է աշխատատեղերի թվի ավելացմանը Գյումրիում: Գյումրիում տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացում ներդրած ավանդի և ոլորտի զարգացմանը ցուցաբերած աջակցության համար Գյումրու քաղաքապետի պատվոգրերի արժանացան «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Հայ օգնության ֆոնդի» գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանը: Նշենք, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում: 2014թ.-ի սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: