Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՊԱՏՎՈԳՐԵՐ ԶՈՐԱՑՐՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

Գյումրու քաղաքապետարանը, Գյումրու տարածքային զինկոմիսարիատի հետ համատեղ, այսօր՝ օգոստոսի 23-ին, կազմակերպել էր հանդիպում-միջոցառում ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասանակից և արդեն զորացրված զինծառայողների հետ: Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, քաղաքային ու մարզային կառույցների այլ ներկայացուցիչներ: Կազմակերպված միջոցառման ընթացքում քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունելով ներկաներին՝ իր երախտիքի խոսքը հղեց զինծառայողներին` անմնացորդ նվիրումի, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած արիության համար: Քաղաքապետն իր խոսքում նաև նշեց, որ 2016թ.-ի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հայ զինվորները հերթական անգամ ապացուցեցին, որ մեր երկրի սահմանները պաշտպանված են ու ամուր: Սամվել Բալասանյանը խոսեց նաև մեր այն հերոսների մասին, ովքեր զոհվեցին հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ: Հայրենիքի պաշտպանության գործում անմնացորդ նվիրումի, ծառայողական պարտականությունները բարեխիղճ և ժամանակին կատարելու, գյումրեցու հայրենասիրական ոգին բարձր պահելու համար շուրջ 30 տղաներ պարգևատևվեցին Գյումրու քաղաքապետի պատվոգրով: Գյումրու զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը ողջունելով ներկաներին՝ իր երախտիքի խոսքը հղեց և պատվոգրեր հանձնեց հայրենիքի պաշտպաների դաստիարակության գործում մեծ ներդրում ունեցած ուսցիչների, ծնողների: