Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ-«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 20-ին  տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների վիճակահանությունը: Մինչ վիճակահանության մեկնարկը՝ քաղաքապետը ողջունեց ներկաներին, ապա խոսեց Գյումրիում մինչ այս իրականացված բազմաթիվ ծրագրերից, որոնց իրականացմամբ շատ-շատերը դարձել են բնակարանատեր: Քաղաքապետն կարևորելով այս ծրագրի իրականացումը՝ ընդգծեց, սոցիալական բնակարանների ծրագիրն իր տեսակով աննախադեպ է: Քաղաքապետն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բարերարին և բոլոր այն անձանց ու կազմակերպություններին՝ ովքեր իրենց աջակցությունը ցուցաբերեցին այս ծրագրի շրջանակներում, միաժամանակ հույս հայտնելով, որ ծրագիրը կունենա իր շարունակությունը: Գյումրու քաղաքապետարանի հետ համագործակցության, ծրագրի ընթացի և գրանցած դրական արդյունքի մասին խոսեց «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրանի տնօրեն Հրահատ Ստեփանյանը, վստահաբար ընդգծելով՝ ծրագիրն ունենալու է իր շարունակությունը: Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանն իր խոսքում կարևորեց ծրագրի իրականացումն, ապա ներկաներին բացատրեց վիճակահանության կարգը, միաժամանակ տալով վիճակահանության մեկնարկը: Այն իրականացվեց երկու փուլով. առաձին վիճակահանություն իրականացվեց այն բնակիչների համար, որոնց տվյալները համապատասխանում էին բոլոր չափորոիշիչներին և չունեին անօթևանի կարգավիճակ: Նրանց թիվը 12-ն էր, բայց վիճակահանության էր դրված 5 բնակարան, իսկ 6 բնակարանները հատկացվեց առանց վիճակահանության: Երկրորդ վիճակահանությամբ որոշվեց, թե սոցիալական բնակարաններից յուրաքանչյուրը որ բնակչին է հատկացվելու: 
Վիճակահանության ավարտին, մինչ ներկաներին շնորհավորելը, քաղաքապետն իր խոսքում դիմեց բոլոր քաղաքացիներին, կոչ անելով օգնել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին: Քաղաքապետի նախաձեռնությամբ ստեղծված այս հիմնադրամը ևս միտված է Գյումրին ազատել տնակներից: Այնուհետ շնորհավորելով այլևս բնակարանատեր դարձած այս ընտանիքներին՝ քաղաքապետն ընդգծեց, օգոստոսի 22-ին բնակարանների բանալիները, արդեն տեղում, կհանձնվեն բնակարանամուտ տոնող գյումրեցիներին: