Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ երիտասարդներ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ:Երիտասարդությունը մեր հասարակության ամենաառանցքային դերակատարում ունեցող տարիքային խումբն է: Բանիմաց, գիտելիքներով հարուստ և  ժամանակին համընթաց քայլելու, տրվող մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու պատրաստակամություն ունեցող երիտասարդությունը մեր երկրի կայուն առաջընթացի հենքն է: Սիրելի երիտասարդներ, առանց ձեզ դժվար է պատկերացնել սոցիալ-տնտեսական, հասարակական ու քաղաքական ցանկացած գործընթաց, ուստի  անհրաժեշտ է, որ ակտիվ մասնակցությամբ ձեր մեծ ներդրումն ունենաք այդ գործընթացներում:  Եվս մեկ անգամ շնորհավորել բոլորիդ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ նպատակասլացություն, անկոտրում կամք, առաջ քայլելու վճռականություն և հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում։


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան