Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ 25-ԱՄՅԱ ՍԵՐՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատաման 25-ամյակի շրջանակներում հուլիսի 2-ին Գյումրիում անցկացվեցին մի շարք միջոցառումներ: «25-ամյա սերտ գործընկերություն և նոր հեռանկարներ». հիշելով անցյալը, նայելով դեպի ապագան խորագիրը կրող միջոցառում անցկացվեց Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում, որին ներկա էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Հայաստանի Առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը և այլք: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունելով ներկաներին՝ խոսեց հայ-ամերիկյան բարեկամության, Գյումրիում տարիներ շարունակ նրանց կողմից իրականացված ծրագրերի մասին: