Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ

Հունիսի 29-ին գլխավորությամբ Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցվող սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողովի երկրորդ նիստը: Նիստի ընթացքում խոսվեց բնակարանների տրամադրման կարգի, վիճակահանության ու մի շարք այլ հարցերի մասին: Սոցիալական բնակարանների բաշխումը կիրականացվի վիճակահանության միջոցով, առանձին վիճակահանություն կլինի առաջին հարկի բնակարանների, 3 սենյականոց բնակարանի բաշխման համար, ևս մեկ վիճակահանությամբ կբաշխվի մնացած բնակարանները: Փաստաթղթեր ներկայացնելու համար նախապես կտրվի հայտարարություն, որից հետո՝ ստացված դիմումները կուսումնասիրվեն, ապա կանցկացվի վիճակահանությունը: 
Սոցիալական բնակարանների կառուցման նպատակով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և «ԱՐԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը 2016 թվականի հուլիսին կնքել էին համագործակցության հուշագիր, որը նպատակ ուներ «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում համագործակցել և սոցիալապես անապահով ընտանիքներին ապահովել սոցիալական բնակարանով: Սոցիալական բնակարաններ ծրագրի շրջանակներում նախատեսված է առաջին փուլում շահագործման հանձնել 11 բնակարան, որից 10-ը մեկ սենյականոց, իսկ մեկը՝ 3 սենյականոց: