Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԻՆ

Հունիսի 28-ին  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Հովհաննես Բաչկովին: Օրեր առաջ գյումրեցի բռնցքամարտիկը Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությանը 64 կգ քաշային կարգի եզրափակչում մրցելով անգլիացի Լյուկ Մկկորմակի հետ՝ 5:0 հաշվով հաղթանակ տարավ և նվաճեց ոսկե մեդալ: Քաղաքապետը ողջունեց ու շնորհավորեց բոլորին Հ.Բաչկովի հաղթանակի կապակցությամբ, միաժամանակ ընդգծելով, որ սա նրա քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որի համար առաջիկայում կլինի նաև պարգևատրություն: Քաղաքապետն իր նաև նշեց, որ ինքը և որպես Գյումրու քաղաքապետ, և Շիրակի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ՝ մշտապես կանգնած է մարզիկի կողքին: Հովհաննես Բաչկովն իր հերթին շնորհակալություն հայտնեց բոլորին՝ իր կողքին կանգնելու, հաղթանակը իր հետ կիսելու համար: 
Հանդիպման ավարտին քաղաքապետը սեփական հավաքածուից Աստվածաշունչ նվիրեց բռնցքամարտիկին: