Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Սիրելի՛ շրջանավարտներ,
Այսօր ձեր կյանքում նշանակալից և հիշարժան օր է, դուք հրաժեշտ եք տալիս ձեր հարազատ կրթօջախներին, ձեր ընկերներին ու ուսուցիչներին: Թեև դպրոցական վերջին դասն ու վերջին զանգը խորհրդանիշ են հրաժեշտի, բայց միևնույն ժամանակ՝ ազդարարում են կյանքի մի նոր սկիզբ, որում առավել բարձր պետք է լինի ձեր պատասխանատվության և զգոնության զգացումը նոր ուղու ձևավորման, լավ ապագայի և հայրենիքի շենացման գործում:
Առանձնակի ուզում եմ շնորհավորել նաև բոլոր ուսուցիչներին և շրջանավարտների ծնողներին, ովքեր իրենց անմնացորդ նվիրումն ու ջանքերն են ներդրել մեր ապագա սերունդների դաստիարակության, կրթության և արժանապատիվ քաղաքացու կայացման գործում:
Սիրելի շրջանավարտներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ՝ մաղթելով ձեզ կանաչ ճանապարհ, քաջառողջություն և հաջողություններ:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան