Շուշիի ազատագրման տոնի առթիվ այսօր՝ մայիսի 8-ին, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ այցելեցին «Շիրակ» գերեզմանատուն՝ Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզման: