Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ «ՏԱՐՈՆ-ԱՎԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՕԴԱՆԱՎԸ ՎԱՅՐԷՋՔ ԿԱՏԱՐԵՑ ԳՅՈՒՄՐՈՒ «ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ
Երկուշաբաթի, 10 Ապրիլ 2017 21:42

Այսօր՝ ապրիլի 10-ին, «Տարոն-ավիա» ավիաընկերության առաջին օդանավը, որը կրում է աշխարհահռչակ գյումրեցի Մհեր Մկրտչյանի անունը՝ վայրէջք կատարեց Գյումրու «Շիրակ» օդանավակայանում, որին ներկա էին նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը:
«Տարոն-Ավիա»-ն «Շիրակ» օդանավակայանից կանոնավոր եւ ոչ կանոնավոր /չարտերային/ չվերթներ կսկսի իրականացնել ապրիլի 25-ից: