Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԿԱՆԱՆՑ ԶԱՐԳԱՑՄԱՆ «ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՒ «ՄԱՐԴԸ ԿԱՐԻՔԻ ՄԵՋ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Փետրվարի 16-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի և «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրեցին իրենց կազմակերպությունների գործունեութունը, իրականացված ծրագրերը, միաժամանակ ընդգծելով Գյումրիում ևս կենտրոններ ունենալու իրենց ցանկությունն ու հնարավոր ծրագրերի իրականացումը: Քաղաքապետը ողջունեց հյուրերի այցը Գյումրի: Քաղաքապետն իր խոսքում պատրաստակամություն հայտնեց հնարավոր իրատեսական ծրագրերի դեպքում համագործակցելու, իր ունեցած հնարավորությունների սահմաններում աջակցելու: