Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ` ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ԵՒ «ԳՅՈՒՄՐՈՒ ՁՄԵՌ» ԱՄԵՆԱՄՅԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փետրվարի 11-ին Գյումրու Մայր Հայաստանի հուշահամալիրի տարածքում կազմակերպվել էին տարատեսակ միջոցռումներ նվիրված Երիտասարդների օրհնության` Սուրբ Սարգսի և «Գյումրու ձմեռ» ամենամյա տոնակատարություններին, որին մասնակցում էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի փոխմարզպետներ Սեյրան Պետրոսյանը, Հարություն Արշակյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և այլք: Երգ ու պար, բեմանականացում, մարզական մի շարք միջոցառումներ անցկացվեցին հուշահամալիրի տարածքում՝ տոնական տրամադրությունը փոխանցելով ներկաներին: