Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Չորեքշաբթի, 16 Նոյեմբեր 2016 21:36

Սիրելի ուսանողներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսանողների Միջազգային օրվա կապակցությամբ: Ժամանակին համընթաց քայլելու և տրվող մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու լավագույն զենքն այսօր գիտելիքներով հարուստ երիտասարդությունն է: Հարգելի ուսանողներ, ձեր ուսերին է դրված մեր երկրի առաջընթացի, կայուն զարգացման բարդ ու պատասխանատու գործը, առանց ձեզ դժվար է պատկերացնել սոցիալ-տնտեսական, հասարակական ու քաղաքական գործընթացները: Կարևորելով ապագայի նկատմամբ մեծ պատասխանատվությունը` մաղթում եմ ձեզ ուսման մեջ հաստատուն կամք և նվիրվածություն:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ Ուսանողների միջազգային օրվա առիթով, մաղթում եմ ձեզ բարեկեցություն, լավատեսություն, գիտելիքների մեծ պաշար և դրանք լավագույնս դրսևորելու մեծ հնարավորություններ:


Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան