Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Նոյեմբերի 2-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում նշվեց Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախմբի գործունեության 30 և Խաչատուր Ավետիսյանի 90­ամյակները
Ուրբաթ, 04 Նոյեմբեր 2016 20:04

Նոյեմբերի 2-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում նշվեց Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախմբի գործունեության 30 և Խաչատուր Ավետիսյանի 90­ամյակները: «Քեզ եմ հիշում» խորագիրը կրող համերգին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս աջապահյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, փոխմարզպետներ Սեյրան Պետրոյնաը, Հարություն Արշակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը: Գյումրու քաղաքապետը ողջունելով ներկաներին՝ շնորհավորեց նվագախմբի ողջ անձնակազմին գործունեության 30-ամյակի կապակցությամբ: Քաղաքապետը կարևորելով նվագախմբի գործունեությունը երգարվեստում՝ ընդգծեց, որ հնարավոր ջանքերը ներդրվելու են լավագույն պայմաններ ապահովելու նվագախմբի հետագա գործունեության համար: Ազգային մշակույթի պահպանման և զարգացման գործում ունեցած ավանդի համար նվագախմբի մի շարք անդամներ պարգևատրվեցին Գյումրու քաղաքապետի պատվոգրերով, իսկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ջեմմա Քաղցրիկյանը պարգևատրվեց Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով, որը և քաղաքապետը փոխանցեց նրան: