Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Չորեքշաբթի, 08 Հունիս 2016 23:55

Հունիսի 8-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գյումրու փողոցաշինության և լուսավորության արդիականացման համար տրամադրվելիք 23.5 մլն եվրոյի հետ կապված մի շարք հարցեր: Քաղաքապետը Սամվել Բալասանյանը ողջունեց հյուրերի այցը Գյումրի, այնուհետ անդրադարձավ տրամադրվելիք վարկին, դրա անհրաժեշտությանը գործողությունների հետագա ընթացքին: Եվրոպական բանկի ներկայացուցիչ Մաթեո Պռիչարդը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, միաժամանակ ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է լինել Գյումրիում, տեղում ծանոթանալ ծրագրերի ընթացքին: Մաթեո Պռիչարդը կարևորվելով ծրագիրը՝ նշեց, որ այն համատեղ ներդրված մեծ ջանքերի արդյունք է: Եվրոպական բանկի ներկայացուցիչը վստահ է՝ ծրագիրն ունենալու է հաջող ընթացք և ավարտ, հատկապես երբ գործում անմիջապես ընդգրկված է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Նշենք, որ վարկային համաձայնագիրը ստորագրվեց այս տարվա մայիսի 11-ին, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)-ի՝ Լոնդոնում կայացած տարեկան ժողովի ժամանակ:

39d63f00-5020-4e30-ad74-38306fb4e534

a03b17e9-6d45-4198-b65e-8f5fd49b5b0c