Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ՀՆՉԻՐ ՇԵՓՈՐ ՀԱՂԹԱԿԱՆ» ՆՇԱՆԱԲԱՆՈՎ ՓՈՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԲԱՑՄՈՒՄ
Կիրակի, 05 Հունիս 2016 17:54

ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված «Հնչիր շեփոր հաղթական» նշանաբանով փողային նվագախմբի հանրապետական փառատոնի շրջանակներում, այսօր՝ հունիսի 5-ին, փառատոնի մասնակից բոլոր փողային նվագախմբերը Անկախության հրապարակից երթով շարժվեցին դեպի Վարդանանց հրապարակ: Անցկացվող փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետեր Ռուբեն Սանոյանը, Վաղարշակ Մխիթարյանը: Քաղաքապետն ողջունեց փառատոնի անցկացումը Գյումրիում՝ նկատելով, որ դրանց գալիս են մեկտեղելու ազատ հայրենիքում ապրելու, ստեղծագործելու, մշակութային ժառանգությունը հարստացնելու ձգտումը: Քաղաքապետը նաև ընդգծեց՝ այս տեսակ միջոցառումների անցկացումը խթան են ապագա սերունդների մեջ փողային նվագարանների հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու, հետագայում այդ ուղղությամբ կրթություն ստանալու գործում: Իր խոսքում քաղաքապետը նկատեց՝ Գյումրու քաղաքապետարանի ենթակայության «Անի» փողային նվագախմբը տոնում է գործունեության 85-ամյանը, ապա շնորհավորեց նվագախմբի ղեկավարին ու ողջ կազմին: Գյումրու քաղաքապետի ոսկե հուշամեդալով պարգևատրվեց «Անի» փողային նվագախմբի (ՀՈԱԿ) տնօրեն, նվագախմբի գեղարվեստական ղեկավար Գառնիկ Մեժլումյանը: Փառատոնին ունեցած մասնակցության համար քաղաքապետը պատվոգրեր հանձնեց նաև փառատոնի մասնակից բոլոր նվագախմբերին:
Փառատոնի շրջանակներում նախատեսված էին նաև նվագախմբերի ելույթներ Գյումրու տարբեր թաղամասերում

 

13315406_1791271447826686_4850561588922376812_n13307301_1791271657826665_2086201059428918053_n

13322022_1791271891159975_3015958851142400810_n