Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՆՈՐ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ

 Գյումրու Նորավան թաղամասում, Գարեգին Նժդեհի հրապարակի տարածքում բացվեց նոր խաղահրապարակ, որին ներկա էին նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը: Տարածքի բարեկարգման և խաղահրապարակի տեղադրման նախաձեռնությունը ավագանու անդամ Արամայիս Գրիգորյանին էր: Քաղաքապետը, կատարված աշխատանքների համար շնորհակալություն հայտնելով Արամայիս Գրիգորյանին, կարևորեց խաղահրապարակի առկայությունը երեխաների համար: Քաղաքապետը ողջունեց նաև տարածքում հավաքված Նորավան թաղամասի բնակիչներին՝ շնորհավորելով նոր խաղահրապարակի բացման առթիվ: Թաղամասի բնակիչներին քաղաքապետը հորդորեց՝ այսուհետ առավել հետևողական լինել տարածքի պահպանման հարցում:

IMG_1997