Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեքշաբթի, 31 Մայիս 2016 22:21

Սիրելի՛ երեխաներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ ամենապայծառ տոներից մեկի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Ձեր ջերմությամբ ու ժպիտներով, ծափ ու ծիծաղով նոր իմաստ ու երանգ եք հաղորդում մեծերիս կյանքին՝ պարտավորեցնելով անել հնարավորը ձեր պայծառ ու անհոգ կյանքի համար: Դուք եք վաղվա օրվա կրողներն ու հայենիքի ապագան կերտողները: Օրն այս ևս մեկ անգամ առիթ է պատասխանատվության առավել մեծ զգացումով համախմբվել ձեր շահերի և իրավունքների պաշտպանության, առողջության, կրթության ու դաստիարակության հարցերի լուծման շուրջ:
Օրվա առիթով շնորհավորում եմ նաև բոլոր ծնողներին, ովքեր իրենց ուսերին կրում են վաղվա սերունդների դաստիարակության, ընտանեկան ջերմությամբ պարուրելու բարձր պատասխանատվությունը: Սիրելի՛ փոքրիկներ, կրկին շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ ցանկանալով անամպ երկինք, գունավոր ու խաղաղ մանկություն: Թող ձեր գլխավերևում միշտ շողա արևը, իսկ հաջողությունը ուղեկից լինի ամբողջ կյանքում:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան