Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Շաբաթ, 28 Մայիս 2016 11:55

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ: Պատմական մի իրողություն, որը միավորելով մեր ժողովրդին, ևս մեկ անգամ խոսում է նրա ազատատենչ ոգու և հայրենանվեր լինելու մասին:
Շարունակվող ցեղասպանության և զանգվածային տեղահանումների դժվարին պայմաններում՝ հայ ազգը կարողացավ աննկուն կամքի շնորհիվ հաղթանակներ տոնել Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում և Սարդարապատում: Ստեղծվելով պատմական բարդ ու դժվարին պայմաններում` Հայաստանի Առաջին Հանրապետությանը վիճակված էր գոյատևել կարճ ժամանակահատված: Այդ ընթացքում քաղված դասերը գալիք սերունդների համար պետք է ուղեկից դառնային պահպանելու մեր ազգային արժեքներն ու ինքնությունը, գնահատելու ձեռքբերումներն ու հաղթանակները:
Հայ ժողովուրդի միասնական կամքի ու տոկունության շնորհիվ ձեռք բերված պետականության պահպանումը այսօր էլ պետք է լինի բոլորիս ամենասուրբ ու նվիրական պարտականությունը, քանզի յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր հողի ու երկրի ճակատագրի համար:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ՝ մաղթում եմ Հայոց աշխարհին և ազատատենչ հայ ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և նոր հաղթանակներ` հայոց անկախ պետականության ամրապնդման ճանապարհին:

Գյումրու քաղաքաքապետ Սամվել Բալասանյան