Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԳՅՈՒՄՐԻՆ 2016Թ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ» ԲԱՑՈՒՄԸ
Ուրբաթ, 01 Ապրիլ 2016 20:51

 Մարտի 31-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Գյումրին 2016թ. երիտասարդական մայրաքաղաքի» բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը, նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, փոխմարզպետներ Սեյրան Պետրոսյանը, Հարություն Արշակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետեր Ռուբեն Սանոյանը, Վաղարշակ Մխիթարյանը: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ողջունելով ներկաներին ևս մեկ անգամ շնորհավորեց բոլորին՝ «Գյումրին 2016թ. երիտասարդական մայրաքաղաքի» տիտղոսին արժանանալու կապակցությամբ: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Գաբրիել Ղազարյանը Սամվել Բալասանյանին պարգևատրեց գերատեսչության ոսկե մեդալով, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտում կատարած աշխատանքների համար: Գյումրու քաղաքապետը ողջունելով ներկաներին՝ միաժամանակ ընդգծեց՝ «Գյումրին 2016թ. երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսի նվաճումը մեծ պատիվ է Գյումրու և գյումրեցիների համար: Քաղաքապետը վստահաբար նշեց՝ ամեն ինչ անելու են մայրաքաղաքի տիտղոսը պատվով կրելու համար:

1_31.03.2016

2_31.03.2016

4_31.03.2016

5_31.03.2016

6_31.03.2016

7_31.03.2016

8_31.03.2016