Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԲՆԱԿԱՐԱՆ ՆՎԻՐԵՑ ԱՆՕԹևԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ
Հինգշաբթի, 24 Մարտ 2016 13:21

Մարտի 23-ին «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում գյումրեցի անօթևան ընտանիքներից մեկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը նվիրվեց բնակարան: Անօթևան ընտանիքի ընտրությունը կատարվեց վիճակահանության միջոցով, որին մասնակցում էին փաստացի տնակում բնակվող 11 բազմազավակ ընտանիք: Բնակարանն ընտրվեց վիճակահանության առաջին մոտեցմամբ: Քաղաքապետը շնորհավորեց այլևս բնակարանի սեփականատեր Զաքարյանների ընտանիքին, միաժամանակ ընդգծելով, որ ծրագիրն ունենալու է իր շարունակությունը, հնարավորություն տալով տնակներից ազատել շատ շատ ընտանիքների, այդ թվում և ներկա գտնվողներին: Ամալյա Զաքարյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ընդգծելով, որ սեփական ուժերով բնակարան գնել չէին կարողանա, իսկ տեղի ունեցածն իր համար անսպասելի էր:

 

8_23_03_20166_23_03_2016

10_23_03_2016

1_23_03_2016

3_23_03_2016

4_23_03_2016

5_23_03_2016

12_23_03_2016