Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի հայրենակիցնե՛ր,
Այսօր մեր շատ սիրելի Սպարապետի՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 57 տարեկան: Մեծ հայորդի, ով դրեց հիմքը հայոց բանակաշինության ու իր մեծ ավանդն ունեցավ բանակի կայացման գործում: Իրեն բնորոշ անհատականության և ուժեղ կամային հատկանիշների շնորհիվ Սպարապետը կարողացավ իր շուրջ համախմբել կամավորների, հաղթանակ տոնելով պարտադրված պատերազմում: Կարճատև կյանքի ընթացքում Սպարապետը կարողացավ իր մեծ ներդրումն ունենալ նաև հայոց պետականության կայացման ու հզորացման գործընթացում:
Օրն այս նշանակալի է նաև Պատանի երկրապահների համար: Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը դարձել է նաև Պատանի երկրապահների երդման օր: Պատանի երկրապահներ, շնորհավորում եմ նաև ձեզ՝ կարևորագույն այս օրվա կապակցությամբ, մաղթելով կամք, տոկունություն և հայրենիքին ծառայելու մեծ նվիրում: Լինելով մեր պետության ապագա սպաներն ու զինվորները, լիահույս ենք, դուք ձեր աշխատասիրության, կամքի շնորհիվ լինելու եք արժանի հետևորդը Սպարապետի սկսած գործի:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան