Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 24-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Չորեքշաբթի, 27 Հունվար 2016 22:07

12339256_1710110669276098_1812588407064034091_o_1

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ: Լինելով անկախությունը վերականգնած երկրի առաջին պետական կառույցը՝ մեր բանակը փառավոր հաղթանակ տարավ պարտադրված պատերազմում՝ դառնալով Հայրենիքի սահմանների հուսալի պաշտպան: Գոյության 24 տարիների ընթացքում Հայոց բանակը պատվով իրականացրեց և շարունակում է իրականացնել իր առջև դրված պարտականությունը՝ նվաճելով տարածաշրջանի ամենամարտունակ բանակի տիտղոսը:
Այս տոնը ևս մեկ առիթ է արժևորելու մեր ազատամարտիկներն, զինծառայողներին, ովքեր զինվորական ծառայությունը ընդունելով ոչ թե սահմանադրական պարտականություն, այլ կյանքի ու պատվի հարց, իրենց հայրենասիրությամբ ու քաջությամբ օրինակ են մեր աճող սերնդի համար: Երախտապարտ ենք այս պահին Հայրենիքի սահմանը պաշտպանող յուրաքանչյուր զինվորին, նրան կրթած և դաստիարակած ծնողին ու սպային:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով մեր երկրին խաղաղություն, իսկ զինծառայողներին՝ բարի վերադարձ իրենց հարազատ օջախներ: