Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ գյումրեցիներ,

Մեկ տարի առաջ այս օրը՝ հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը՝ Ավետիսյանների սպանությունը, ցնցեց համայն հայությանն ու աշխարհասփյուռ ժողովրդին: Մի ամբողջ ընտանիքի ողբերգություն, որ մինչ օրս անասելի ցավ է պատճառում բոլորիս: Այսօր էլ վերքերը դեռ թարմ են, իսկ տեղի ունեցածը՝ բոլորիս հիշողություններում դրոշմված է որպես 2015 թվականի ամենախավար իրողություն: Սիրելի՛ գյումրեցիներ, Մեկ տարի առաջ այս օրը՝ հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը՝ Ավետիսյանների սպանությունը, ցնցեց համայն հայությանն ու աշխարհասփյուռ ժողովրդին: Մի ամբողջ ընտանիքի ողբերգություն, որ մինչ օրս անասելի ցավ է պատճառում բոլորիս: Այսօր էլ վերքերը դեռ թարմ են, իսկ տեղի ունեցածը՝ բոլորիս հիշողություններում դրոշմված է որպես 2015 թվականի ամենախավար իրողություն: Ավետիսյանների ընտանիքի սպանությունն առաջին իսկ օրից եղել է իմ ուշադրության կենտրոնում, միևնույն ժամանակ փորձել ենք մեր հնարավորության սահմաններում աջակցել և ուշադրության կենտրոնում պահել նաև նրանց հարազատներին:

Եվս մեկ անգամ մեր ցավակցություններ ենք ուղղում Ավետիսյանների հարազատներին, մաղթելով նրանց համբերություն ու տոկունություն:

Հուսով եմ՝ գործի արդար քննության արդյունքում ոճրագործը կստանա իրեն արժանի պատիժը: