Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երկուշաբաթի, 07 Դեկտեմբեր 2015 10:52

  Հարգելի գյումրեցիներ,

 Տարիների չամոքվող վիշտ ու ավերածություններ պատճառած 88-ից անցավ 27 տարի: Քառորդ դարից ավելի հիշողությունը լի է ցավով ու կսկիծով, քանզի մեր քաղաքի պատմության ամենավշտալի էջըՙ Դեկտեմբերի 7-ը, դրոշմված է յուրաքանչյուր գյումրեցու կենսագրության մեջ: 88-ի ավերիչ երկրաշարժը միավորեց ոչ միայն մեզ, այլև համաշխարհային մարդկությանը, ովքեր աղետից ժամեր անց արդեն մեր կողքին էին: Խոնարհվելով հազարավոր անմեղ զոհերի հիշատակինՙ այսօր մեր պարտքն է նաև երախտիքի խոսքն ուղղել նրանց, ովքեր ծանր պահերին օգնության ձեռք մեկնեցին գյումրեցուն և օգնեցին քաղաքի վերականգնմանն ու կառուցմանը: Չսպիացած վերքերով Գյումրին վեր է հառնումՙ նախանշելով հպարտ գյումրեցու աննկուն կամքն ու արարելու ձգտումը: Սիրելի գյումրեցիներ, Աղետի տարելիցի օրը, առավելապես գիտակցելով միասին մեր քաղաքը կառուցելու և շենացնելու բարձր պատասխանատվությունը, մաղթում եմ բոլորիս համբերություն, տոկունություն և անսասան կամք: