Սիրելի՛ հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ մեր երկրի կարևորագույն տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: 1991թվականի սեպտեմբերի 21-ին իրականացավ հայ ժողովրդի դարավոր երազանքը՝ իր բնօրրանում ձեռք բերել այն գերագույն արժեքը, որն ազգի հարատևման ու արժանապատիվ կյանքի կարևորագույն նախապայմանն է:
Սա միասնության խորհրդանիշ-տոն է, որն ապացույցն է հայ ժողովրդի ուժեղ կամքի ու տոկունության, ժողովուրդ, որ իր պատմության ամբողջ ընթացքում անդադար պայքարել էՙ հանուն ազատ ու անկախ հայրենիքի:
Այժմ մեր յուրաքանչյուրիս պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի մեր պապերի դարավոր երազանքի իրականացումը մնա անսասան իրողությունՙ պատասխանատվություն ստանձնելով մեր երկրի վաղվա օրվա նկատմամբ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի տոնի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիս խաղաղություն, բարեկեցություն և կայունությունՙ հիշելով, որ մեր հաղթանակների հիմքը միասնությունն է:
Գյումրու քաղաքապետՙ Սամվել Բալասանյան