Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՅՈՒՄՐՈՒ ՇՉԵԴՐԻՆ ՓՈՂՈՑԻ՝ Գ. ՆԺԴԵՀ- ՇԻՐԱԿԱՑԻ ՄԻԱՑՆՈՂ ՀԱՏՎԱԾԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ

 Oգոստոսի 14-ին տեղի ունեցավ Գյումրու Շչեդրին փողոցի՝ Գ. Նժդեհ- Շիրակացի միացնող հատվածի պաշտոնական բացումը; Փողոցն իրար է կապում Տեքստիլ և Պոլիգոն թաղամասերը: Քաղաքապետը շնորհավորեց բնակիչներին, խնդրեց պահպանել փողոցի հարակից տարածքների մաքրությունը, միաժամանակ խոստանալով, հնարավորությունների առկայության դեպքում անդրադառնալ նաև մայթերին: Քաղաքապետն այնուհետ հորդորեց վարորդներին առավել զգույշ լինել այս փողոցով երթևեկելիս: Բնակիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին, նշելով, թե չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ էր վերանորոգվել այս փողոցը:
Նշենք, որ այս տարի Գյումրիում փողոցաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվում, իսկ համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգվող փողոցներից մեկն էլ Շչեդրինն է:

11896059_1671692409784591_7625497205555593612_n