Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Շաբաթ, 08 Օգոստոս 2015 12:18

Հարգելի շինարարներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս տոնն ավանդաբար նշվում է ի նշանավորումն շինարարի հանդեպ մեր ժողովրդի ունեցած հարգանքի և ակնածանքի: Այն խորհրդանշում է հայ ճարտարապետության դարավոր ավանդույթները, հայի արարելու, հարազատ երկիրը կառուցելու և գալիք սերունդներին փոխանցելու սրբազան ձգտումը:
Հարգելի շինարարներ, ձեր գործն անչափ կարևոր է. ձեզ է վստահված աղետ տեսած մեր քաղաքի վերակառուցման գործը: Ձեր նվիրված աշխատանքի և բարձր վարպետության շնորհիվ Գյումրին օրըստօրե շենանում է՝ աշխարհին ներկայանալով որպես ժամանակակից և բարեկարգ քաղաք:
Բոլոր գյումրեցիների անունից շնորհակալություն եմ հայտնում ձեր բարդ և պատվաբեր աշխատանքի համար ու մաղթում քաջ առողջություն, անսպառ եռանդ, պայծառ միտք և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:


Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան