Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ԿԱԶԱ» ՇՎԵՑԱՐԱԿԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻՆ
Ուրբաթ, 03 Հուլիս 2015 21:19

Հուլիսի 2-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց «Կազա» շվեցարական մարդասիրական հիմնադրամի հիմնադիրներ Դարիո և Մոնիք Բոնդոլֆիներին, հիմնադրամի տնօրեն Անահիտ Մինասյանին, հիմնադրամի Գյումրու գրասենյակի պատասխանատու Սուսաննա Գրիգորյանին: Քաղաքապետը ողջունեց հյուրերին, ևս մեկ անգամ կարևորելով հիմնադրամի հետ համագործակցությունը, հետաքրքրվեց Գյումրիում իրենց հետագա ներդրումներով ու անելիքներով: Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար, ապա ներկայացրեցին ծրագրերն ու անելիքները: Քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց ցանկացած հարցում աջակցել նրանց: Հիմնադրամի միջոցներով Գյումրու Շերամի անվան երաժշտական դպրոցում կատարվում են վերանորոգման աշխատանքներ: