Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԳՅՈՒՄՐԻ ԺԱՄԱՆԱԾ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Երկուշաբաթի, 08 Հունիս 2015 20:04

  Այսօր՝ հունիսի 8-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց պաշտոնական այցով Գյումրի ժամանած Չինաստանի Սիան քաղաքի պատվիրակությունը` Սիանի քաղաքապետ Դոն Ցզյունի գլխավորությամբ, որի կազմում էին ՉԺՀ բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախ ողջունեց հյուրերին՝ շեշտելով հայ և չինացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերը, այդ թվում՝ Գյումրի և Սիան քաղաքների միջև համագործակցությունը: Ըստ Սամվել Բալասանյանի, դեռևս 2013թ.-ից երկու քաղաքների միջև առկա է ակտիվ երկխոսություն և համագործակցության խորացման համար բարենպաստ պայմաններ:
Իր հերթին Սիանի քաղաքապետ Դոն Ցզյունը կարեւորեց իրենց այցը Գյումրի, միաժամանակ ընդգծելով, որ Գյումրին եւ Սիանը Մետաքսի ճանապարհի կարևորագույն քաղաքներից են, որոնք ունեն հարուստ պատմություն ու մշակույթ: Երկու կողմերն էլ պատրաստակամություն հայտնեցին աջակցելու համագործակցային կապերի ամրապնդմանը: Հանդիպման վերջում տեղի ունեցավ Տերրա Կոտա արձանի բացումը, որը Սիան քաղաքի նվերն է Գյումրիին:
Այցի շրջանակներում նախատեսվում է «Գյումրի-Սիան» գործարար համաժողով՝ հայ և չինացի գործարարների մասնակցությամբ:


Գյումրու քաղաքապետարան

IMG_4368

IMG_4382

IMG_4441