Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԾՆՆԴՅԱՆ 91 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ուրբաթ, 22 Մայիս 2015 22:03

Սիրելի՛ Շառլ Ազնավուր,
Գյումրեցիների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 91 ամյակի առթիվ: Ձեզ անվանել են Մեծ շանսոնյե, Մեծ երգի արքա, Մեծ արվեստագետ, սակայն այս բնորոշումներն անկարող են արտահայտելու պաշտամունքի հասնող այն սերը, որ ժողովուրդը տածում է Ձեր հանդեպ:
Հավատարիմ մնալով Ձեր մարդկային, մասնագիտական ու քաղաքացիական կոչմանը՝ Դուք ոչ միայն նվաճել եք Ձեր փառավոր տեղը արվեստի պատմության և մարդկության հիշողության մեջ, այլ նաև բարոյական ու նյութական աջակցությամբ կանգնած եք եղել հայ ժողովրդի կողքին նրա օրհասական պահերին: Այժմ էլ շարունակում եք արժանվույնս ներկայացնել աշխարհին Հայաստանը թե՛ քաղաքական, թե՛ հասարակական, թե՛ մշակութային ասպարեզներում: Վերստին ջերմորեն շնորհավորելով Ձեր տարեդարձը՝ մաղթում եմ Ձեզ երջանկություն, առողջություն և անսպառ եռանդ՝ Ձեր բոլոր մտահղացումներն իրականացնելու համար:


Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան