Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ-ՈՒՄ ԵՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
Երկուշաբաթի, 18 Մայիս 2015 13:16

 Մայիսի 17-ի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ընդունեց ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններին` պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի գլխավորությամբ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը բարձր գնահատեց Հայաստանում ԵՄ կողմից իրականացված ծրագրերը` պատրաստակամություն հայտնելով իր հերթին աջակցել Գյումրիում համատեղ ծրագրերի մշակմանը : Համագործակցության հնարավոր ուղություններից երկու կողմերն առանձնացրեցին էներգախնայողությունը, աջակցությունը փոքր և միջին ձեռնարկատիրությանը, կրթական և այլ ծրագրեր: Պատասխան խոսքում հյուրերը քաղաքապետին շնորհակալություն հայտնեցին «Եվրոպայի օր» ծրագրի անցկացմանը ցուցաբերած աջակցության համար` միաժամանակ կարևորելով Գյումրիի միացումը ԵՄ կողմից մեկնարկած «Քաղաքապետերի դաշնագրին»: Հանդիպման ընթացքում քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

 

_MG_4631

 


Գյումրու քաղաքապետարան 17.05.15