Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Սամվել Բալասանյանը ընդունել է World Vision Հայաստանի պատասխանատուներին
Հինգշաբթի, 19 Փետրվար 2015 10:49

 Քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց «Վորլդ Վիժն» կազմակերպության Հայաստանի ընդհանուր ծրագրերի ղեկավար՝ Շաղիկ Մարուխյանին: Քաղաքապետը բարձր գնահատեց վերջին 2 տարիներին կազմակերպության հետ համատեղ աշխատանքը՝ նշելով, որ դրանք եղել են բավականին արդյունավետ ու տեսանելի: Իր հերթին Շաղիկ Մարուխյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին համագործակցության անհրաժեշտ պայմանների ստեղծման և պատրատակամության համար, որի շնորհիվ Գյումրիում հնարավոր է եղել իրականացնել բազմաթիվ ծրագրեր: Կողմերը հույս հայտնեցին, որ այսուհետ ևս համագործակցությունը կլինի արդյունավետ և շարունակական:

Vision_5

Vision_2