Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն աշխատանքային շրջայց կատարեց Գյումրու ծայրամասային թաղամասերում՝ տեղում ծանոթանալով բազմաբնակարան շենքերի բակային բարեկարգման և կտուրների վերնորոգման աշխատանքներին: Մասնավորապես, քաղաքապետն այցելել է Գարեգին Ա (նախկին՝ Արվելաձե) փողոց՝ հանդիպելով թաղամասի բնակիչների հետ և ծանոթանալով վերջիններիս հուզող հարցերին: Այս տարի վերանորոգվել են թաղամասի 4 բազմաբնակարան շենքերի տանիքները, որոնք երկար տարիներ երբևէ նորոգված չեն եղել: Շենքերի բակը բարեկարգվել է, տեղադրվել են նստարաններ և մանկական խաղահրապարակ: Բնակիչները, հաշվի առնելով ծայրամասային թաղամասում կատարված աշխատանքները, իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին՝ կարևորելով ինչպես տանիքների վերանորոգման հրատապությունը, այնպես էլ մանկական ժամանցի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Սամվել Բալասանյանը հանձնարարեց համատիրությունների ղեկավարներին, ինչպես նաև թաղի բնակիչներին հետևողական լինել տեղադրված խաղահրապարակի մաքրությանն ու պահպանմանը: