Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ցավակցական ուղերձը Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհվածների ու վիրավորների ընտանիքներին
Երեքշաբթի, 11 Նոյեմբեր 2014 13:10

  «Նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին տեղեկացա մեծ ցավով ու ափսոսանքով: Մարդկային կյանքերի ողբերգական կորուստը, հիրավի, յուրաքանչյուրիս վիշտն է և առիթ է տալիս ավելի խորը մտածելու հետևանքների մասին: Ցավակցում եմ մահացածների ընտանիքներին ու հարազատներին, մաղթելով ոգու արիություն,սփոփանք և համբերություն, իսկ վիրավորներին՝ առողջություն և շուտափույթ ապաքինում: Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում տուժածներին ու նրանց ընտանիքներին՝ աջակցելու պատրաստակամությամբ»:


Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան