Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետարանի պատասխանատուները այցելել են Գյումրու դպրոցներ՝ շնորհավորելով Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ
Երկուշաբաթի, 01 Սեպտեմբեր 2014 18:48

 Այսօր՝ սեպտեմբերի 1-ին Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը՝ փոխքաղաքապետ Ռ. Սանոյանի և Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռ.Ասատրյանի գլխավորությամբ այցելել են Գյումրու դպրոցներ՝ շնորհավորելով Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Գյումրու թիվ 2 ավագ դպրոցում Ռ.Ասատրյանը, շնորհավորելով աշակերտներին, մաղթեց ուսման մեջ բարձր առաջադիմություն և նորանոր ձեռքբերումներ՝ հաշվի առնելով այն, որ ավագ դպրոցում ավելի մեծ պատասխանատվությամբ են անցնելու ուսումնառութան այս տարիները՝ հիմք հանդիսանալով ապագա մասնագիտության ճիշտ ընտրության համար:
Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի թիվ 19 դպրոցում գիտելիքի օրվան և ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ նշվեց նաև դպրոցի հիմնադրման 20 ամյակը: Իր խոսքում փոխքաղաքապետ Ռ. Սանոյանը նախ փոխանցեց Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանի շնորհավորական ուղերձը՝ կարևորելով կրթօջախի դերը հայ-ռուսական բարեկամական հարաբերություններում: Ըստ փոխքաղաքապետի, այս դպրոցում տարիներ շարունակ կողք կողքի սովորում են հայ և ռուս մանուկներ, որոնցից զգալի մասի համար Գյումրին ծննդավայր է, իսկ դպրոցական տարիների հիշողությունները անքակտելիորեն կապված են Հայաստանի մշակութային մայրաքաղաքի հետ: Իր հերթին 19-րդ դպրոցի տնօրինությունն իր երախտիքի խոսքը հայտնեց Գյուրմրու քաղաքապետարանից ուշադրության և ջերմ վերաբերմունքի համար:

IMG_1848

IMG_1868

IMG_1789

LAST_UPDATED2