Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձը նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ
Կիրակի, 31 Օգոստոս 2014 22:20

  Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ: Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում հատկապես մեր առաջին դասարանցիներին՝ ցանկանալով, որ ուսումնառության այս տարիները նրանց համար լինեն ամենահիշարժանն ու արդյունավետը:
Օրվա առթիվ շնորհավորում եմ կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ովքեր մեծ նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ են իրականացնում այդ կարևոր առաքելությունը և ցանկանանում եմ նրանց աշխատանքային նոր լիցքեր ու եռանդ:
Կրթված ու զարգացած հասարակությունը երկրի կայուն առաջընթացի հիմքն է և միայն գիտելիքով մենք կարող ենք ամրապնդել ու հզորացնել մեր պետականությունը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում քաջառողջություն, հաջողություններ ուսման մեջ և կյանքում:


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան